Նորություններ
Միջոցառում և EXPO ցուցադրություն
Ընդունելության նախաշեմին Էրեբունի Բժշկական Ակադեմիան իր հյուրընկալ դռներն է բացել ապագա բուժաշխատողների, բժիշկների, առողջապահության ոլորտով հետաքրքրվողների համար։ Մասնագիտական կողմնորոշման և իրազեկման շրջանակներում կազմակերպված "Ինչպես ճիշտ իրականացնել առաջին բուժօգնություն" խորագրով միջոցառմանը ներկա էին ինչպես բժշկությամբ հետաքրքրվող դպրոցականներ, այնպես էլ բուժական հաստատության փորձառու մասնագետներ։
Ներկայացվեց.
✅գործնական դասընթաց, բեմադրում առաջին բուժօգնության թեմայով,
✅ առկա բոլոր մասնագիտությունների առանձին տաղավարներում EXPO ցուցադրություն,
✅ շրջայց Ակադեմիայում, ծանոթացում միջազգային չափանիշներին համապատասխան, անընդհատ թարմացվող շենքային պայմաններին։
Սա բացառիկ միջոցառում էր, որը հնարավորություն ընձեռեց ներկաներին ծանոթանալու արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքելուն, առաջին բուժօգնությանը։
02.05.2025
ԷԲԱՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Հարգելի ԷԲԱՀ-ականներ, սիրելի՛ ուսանողներ
Անցնող տարին հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով, ինչի հետևանքով մենք ունեցանք ինչպես դժվարություններ, այնպես էլ կարևոր նվաճումներ և ձեռքբերումներ։ Պլանավորվեցին և իրականացվեցին ուսումնագիտական, կրթական, ուսանողական և միջազգային մի շարք ծրագրեր, միտված կրթության որակի կայուն բարձրացմանը և կատարելագործմանը՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան:
Համախմբված և միասնական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հիմք դնել նոր նախաձեռնությունների, որոնք անկասելիորեն ուղղված են բժշկական կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև գիտակրթական ու կլինիկական ոլորտների առաջընթացին։
Սիրելի՛ ապագա բժիշկներ և բուժաշխատողներ, մաղթում եմ, որ դուք շարունակաբար լինեք նորարարական և որակյալ կրթության ապահովման առաջնագծում՝ պատասխանատու և նախաձեռնող յուրաքանչյուր գործում:
Հուսով եմ, որ 2025 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների, հաջողությունների, գիտելիքի արժևորման և հաղթանակների Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամի ռեկտոր, ի.գ.թ.՝ Ա. Ա. Իկիլիկյան:
30.12.2024