How to apply
CALL FOR APPLICATIONS FOR FOREIGN APPLICANTS AND DIASPORA ARMENIANS (2021-2022 academic year)
The Ministry of Education, Science, Culture and Sport of the Republic of Armenia (hereafter referred to as «the Ministry») calls for applications for foreign applicants and the applicants from the Armenian Diaspora for admission to the primary professional (vocational), middle professional education and higher educational institutions of Armenia in the academic year 2021-2022. Applications are accepted in accordance with the decree of the Government of the RA № 700-Ն dated 28.04.2011 “On procedures for admission of international citizens, as well as family member of diplomats working in the diplomatic institutions of the RA abroad to the higher education institutions of the RA” and the decree of the Government of the RA №1295-Ն dated 25.08.2011 “On the procedures for admission of foreign citizens to primary professional (vocational) and middle professional education institutions of the RA”.
The deadline for document submission is from July 5 to October 15, however in case of submitting documents directly to Erebuni Medical Academy Foundation, the deadline is the 15th of October
Applicants are accepted at the Ministry of Education, Science, Culture and Sport of the RA on Mondays, Wednesdays and Fridays from 10:00 to 17:00, with a break from 13:00 to 14:00.
The documents should be presented to the Ministry of Education, Science, Culture and Sport of the RA or to Erebuni Medical Academy Foundation:
- directly by the applicant or an authorized person,
- by the higher educational, primary professional (vocational) or middle professional educational institution
- through diplomatic representatives of the Republic of Armenia in foreign countries.
The applicants must present the following documents:
- Filled-in application (see the attached form)
- Filled-in application-questionnaire (see the attached form);
- Medical reference about general health status (can be provided by the medical institutions of the Republic of Armenia);
- Copy of the passport;
- For Diaspora Armenians, a copy of birth certificate certified by a notary or a copy of baptism certificate;
- Copy of the graduation certificate with the grades, translated and certified by the Notary. In case of specific countries, international certification (Apostille) may be needed.
- 4 photo (size 3x4)
- CV in Armenian, Russian, or English
- For postgraduate education programs – a scientific essay on the chosen major topic in Armenian, Russian, or English (approx. 20 pages).
The applicant or his/her authorized person or the representative from the educational institution must submit the above-mentioned documents (points 1-9) to the Department of Foreign Relations and Diaspora of the Ministry of Education, Science, Culture and Sport of the Republic of Armenia or send electronic versions of the relevant documents to the email address of the Ministry - secretariat@escs.am or to our email address - info@erebuniacademy.am, secretary@erebuniacademy.am
When testing knowledge, an applicant or his/her authorized person or a representative from an educational institution must submit original documents, which have been sent to the email address of the Ministry, to the Department of Foreign Relations and Diaspora of the Ministry of Education, Science, Culture and Sport of the Republic of Armenia.
Taking into consideration the pandemic situation caused by the new type of coronavirus (COVID-19), the schedule for testing the knowledge of foreign applicants and applicants from the Armenian Diaspora may change.
Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ- (2021-2022 ուսումնական տարի)
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն ԿԱՄ Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամ հետևյալ ժամկետներում՝
Հուլիսի 5-ից մինչեւ Հոկտեմբեր 15-ը: Խնդրում եմ հաշվի առնել, որ անմիջապես Էրեբունի Բշժկական Ակադեմիա Հիմնադրամ դիմումները ներկայացնելու դեպքում վերջնաժամկետը սահմանվում է մինչեվ հոկտեմբեր 13-ը:
ԿԳՄՍ նախարարությունում դիմորդների ընդունելությունը իրականացվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10.00-ից մինչև 17.00-ն, ընդմիջում 13.00-ից մինչև 14.00-ն:
Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`
- դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
- բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
- դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- անձնագրի պատճեն,
- սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
- կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգայինվավերացմամբ (ապոստիլ),
- 3x4 չափսի 4 լուսանկար,
- ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
- հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին Կամ ուղարկեն Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամի էլէկտրոնային փոստին՝ info@erebuniacademy.am, secretary@erebuniacademy.am
Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած՝ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել: