Բարձրագույն բուժքույրական կրթության առաքելությունը
Բարձրագույն բուժքույրական կրթության առաքելությունը
Պատրաստել բարձրագույն կրթությամբ նոր սերնդի բուժքույր-առաջնորդներ, ովքեր պատրաստ են դիմակայելու գլոբալ մարտահրավերներին՝ զինված արդիական գիտելիքներով և առաջնորդվելով սիրո, կարեկցանքի, բարության ու մարդասիրության վեհ սկզբունքներով: Մեր նպատակն է բարձրակարգ և սրտացավ խնամքի, ինչպես նաև բարեգործության միջոցով պահպանել ու բարելավել մարդկանց առողջությունն ու կյանքի որակը՝ հավատարիմ մնալով բուժքրոջ մասնագիտության բարոյական, մարդասիրական և գիտական բարձրագույն արժեքներին: