Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը ողջունում է Ձեզ
Միջին Մասնագիտական Բժշկական Կրթություն և Բարձրագույն Բժշկական Կրթություն
«Առողջությունը հարստություն է»

Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը ողջունում է ձեզ

Բարձրագույն Բժշկական Կրթություն և Միջին Մասնագիտական Բժշկական Կրթություն

«Առողջությունը հարստություն է»

Միջազգային չափանիշներ
Հագեցված լաբորատորիա
Ժամանակակից տեխնոլոգիաներ
Փորձառու մասնագետներ
Կրթություն
Հագեցված գրադարան
Դիդակտիկ նյութեր
Պրակտիկա հիվանդանոցներում
Բժշկական մանեկեններ
"Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամ

Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամ

  

"Քույրական գործ" / Առցանց ուսուցում
"Քույրական գործ" / Առցանց ուսուցում 16.09.2024 Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը հայտարարում է օտարերկրյա դիմորդների ընդունելություն առցանց ուսուցմամբ' 12-ամյա կրթական հիմքով։ Ուսուցման տևողությունը' 2 տարի։ Հայտագրումը՝ emaf.am կայքում:
Նախապատրաստական դասընթացներ 2024/2025
Նախապատրաստական դասընթացներ 2024/2025 16.09.2024 Էրեբունի Բժշկական Ակադեմիայի Նախապատրաստական դասընթացների բաժինը շարունակում է 2024/2025 ուստարվա դիմորդների հավաքագրումը: Դասընթացները կմեկնարկեն 2024 թ․ հոկտեմբերի 1-ին և կշարունակվեն մինչև 2025 թ․ հուլիս ամիս։ Ընդունելությունը 9-ամյա և 12-ամյա կրթական հիմքով ուսումնառուներին: Դուք կարող եք համատեղել ուսումը դպրոցում՝ Նախապատրաստական խմբի դասընթացների հետ:
՛՛Դեղագործություն՛՛ հեռակա ուսուցում
՛՛Դեղագործություն՛՛ հեռակա ուսուցում 16.09.2024 Էրեբունի Բժշկական Ակադեմիան հայտարարում է ընդունելություն հեռակա ուսուցմամբ "Դեղագործություն՛՛ մասնագիտության համար՝ ՛՛Դեղագործ՛՛ որակավորմամբ
Նորություններ
Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը հաջողությամբ անցել է IAAR միջազգային հավատարմագրման գործընթացը Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը հաջողությամբ անցել է IAAR միջազգային հավատարմագրման գործընթացը Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը հաջողությամբ անցել է IAAR միջազգային հավատարմագրման գործընթացը։ Հավատարմագրման խորհրդի 2026 թվականի հունիսի 12-ի №103 որոշման համաձայն՝ Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամին շնորհվել է՝ Միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 5 տարի ժամկետով, ինչպես նաև ծրագրային հավատարմագրում հետևյալ կրթական ծրագրերի համար․ «Բուժական գործ» «Քույրական գործ» Այս կարևոր ձեռքբերումը վկայում է, որ Ակադեմիայի կրթական գործունեությունը, որակի ապահովման համակարգը, կառավարման գործընթացները, ակադեմիական ներուժը և կրթական ծրագրերը համապատասխանում են միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։ Միջազգային հավատարմագրումը ոչ միայն հաստատում է կրթության որակը, այլև նպաստում է Ակադեմիայի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, ակադեմիական համագործակցության ընդլայնմանը և շրջանավարտների մրցունակության ամրապնդմանը։ 19.06.2026
Միջազգային համագործակցության հուշագրի ստորագրում Միջազգային համագործակցության հուշագրի ստորագրում ԷԲԱՀ պատվիրակությունը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Մ. Քուշկյանի գլխավորությամբ, հունիսի 9–12-ը պաշտոնական հրավերով եղավ ՎՀ Թբիլիսի քաղաքի "Ken Walker Medical International University"-ում։ Այցի նպատակն էր միջազգային համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումը և գիտակրթական կապերի ընդլայնումը։ Այցելության ընթացքում անցկացվեցին աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ ուղղված բժշկական կրթության, գիտահետազոտական գործունեության, ակադեմիական շարժունության, ինչպես նաև համատեղ կրթական ու գիտական ծրագրերի զարգացմանը։ Ստացված կարևորագույն արդյունքը երկու հաստատությունների միջև Համագործակցության հուշագրի ստորագրումն էր, որը նոր հիմք ստեղծեց կրթական, գիտական և մասնագիտական ոլորտներում երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար։ 16.06.2026