Համագործակցության հուշագիր Հայաստանի Եվրոպական համալսարանի հետ

16.06.2026
Համագործակցության հուշագիր Հայաստանի Եվրոպական համալսարանի հետ

Համագործակցության հուշագիր Հայաստանի Եվրոպական համալսարանի հետ

Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամի և Հայաստանի Եվրոպական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի խթանել կրթական, գիտական և մասնագիտական համագործակցության զարգացումը։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրեր, կազմակերպել մասնագիտական միջոցառումներ, խթանել փորձի փոխանակումը, ինչպես նաև ընդլայնել ուսանողների և դասախոսական կազմի զարգացման հնարավորությունները։

Համագործակցության այս նոր փուլը կարևոր քայլ է երկու հաստատությունների միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդման, կրթության որակի բարձրացման և ակադեմիական կապերի զարգացման ուղղությամբ։