Մասնագիտական կողմնորոշման շրջայցեր
08.05.2026
Մասնագիտական կողմնորոշման շրջայցեր
ԷԲԱՀ մասնագիտական կողմնորոշման հանձնաժողովի նախաձեռնությամբ շարունակվում են ճանաչողական շրջայցերը Երևանի և մարզերի դպրոցներ։ Հանդիպումների ընթացքում աշակերտները ծանոթանում են բժշկական կրթության առանձնահատկություններին, առողջապահական ոլորտի արդի մասնագիտություններին և ուսանողական հնարավորություններին։ Շրջայցերը նպատակ ունեն օգնել ապագա դիմորդներին ավելի գիտակցված ընտրել իրենց մասնագիտական ուղին, բացահայտել բժշկության ոլորտի տարբեր ուղղություններն ու մոտիվացվել հետագա կրթական զարգացման համար։ Յուրաքանչյուր այց դառնում է բաց երկխոսության, նոր գիտելիքների և ապագայի մասնագիտական պատկերացումների ձևավորման հարթակ։ անգլերեն ռուսերեն
Այլ նորություններ